Ստեփանակերտում նշել են Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի 90-ամյակը

Ստեփանակերտում նշել են Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի 90-ամյակը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտում մասնակցել է Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի 90-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը շնորհավորել է գրադարանի աշխատողներին, երախտագիտություն հայտնել նրանց ազնիվ աշխատանքի համար՝ կարեւորելով գրադարանային գործը մշակույթի զարգացման եւ մատաղ սերնդի դաստիարակման տեսանկյուններից

Հետևեք մեզ նաև Telegram-ում