Արեւմուտքը չպետք Է ուրախանա Ռուսաստանի ճգնաժամից. Globe and Mail

Արեւմուտքը չպետք Է ուրախանա Ռուսաստանի ճգնաժամից. Globe and Mail

Ռուսաստանի տնտեսության խնդիրներով ուրախանալու կամ դրանք հրահրելու փոխարեն, Արեւմուտքը պետք Է օգնի լուծել դրանք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է կանադական The Globe and Mail թերթը:

Կանադական լրատվամիջոցի տեսակետով՝ Ռուսաստանն ինքը չի կարող կանգնեցնել ռուբլու կտրուկ անկման հետ կապված խուճապը, սակայան Արեւմուտքը կարող Է, ընդ որում դա նրա օգտին Է, քանի որ «աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկի ֆինանսական շուկայում խուճապը ոչ մեկին օգուտ չի բերի»:

«Իսկական ֆինանսական աղետները հղի են ընդգրկուն, անկանխատեսելի, հաճախ շատ վտանգավոր հետեւանքներով»,- կարծում Է հեղինակը:

The Globe and Mail-ը նշում Է, որ նման խուճապը տարածվելու հատկություն ունի: Մասնավորապես, զարգացող երկրների արժույթներն ու բաժնետոմսերն արդեն անկում են ապրել ռուսաստանյան հիմնախնդիրների ֆոնին: Ճգնաժամը կարող հարվածել այն մյուս երկրներին, որոնք կախված են նավթի արտահանումից, եւ Ռուսաստանի հարեւաններին, ներառյալ Մոլդովան, Վրաստանը, ինչպես նաեւ Ուկրաինան, որի տնտեսությունն արդեն գտնվում Է քաոսի վիճակում, նշել Է թերթը:

Ռուսաստանին օգնելու համար Արեւմուտքը, մասնավորապես, պետք Է ժամանակավորապես վերացնի պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսության ֆինանսական հատվածի նկատմամբ, կարծում Է հոդվածագիրը: Կանխելով լիամասշտաբ ֆինանսական ճգնաժամը՝ արեւմտյան ղեկավարները կկարողանան օգնել ոչ թե Վլադիմիր Պուտինին. նրանք կկարողանան օգնել իրենք իրենց, եզրակացնում Է The Globe and Mail-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում