Հովիկ Աբրահամյանը շրջում է սուպերմարկետներում

Հովիկ Աբրահամյանը շրջում է սուպերմարկետներում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է սուպերմարկետներ` տեղում ապրանքների գներին ծանոթանալու համար: Նա նաև ծանոթացել է փոխանակման կետերում դրամի փոխարժեքին: 

ՀՀ կառավարության նիստում վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը չի հանդուժելու անհիմն թանկացումները: Նա ասել է, որ անհանգստացած են շաքարավազի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ բարձրացումներով, փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ մանրամասն ուսումնասիրել շուկան և ամենօրյա կտրվածքով դրանց արդյունքները ներկայացնել իրեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում