Սիրիայում ևս մեկ ադրբեջանցի մոջահեդ է ոչնչացվել

Սիրիայում ևս մեկ ադրբեջանցի մոջահեդ է ոչնչացվել

Սիրիայի Իդլիբ քաղաքի մոտ գտնվող Վադի ադ Դայֆ ռազմաբազայի համար կառավարական ուժերի դեմ գրոհի ժամանակ ոչնչացվել է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում կռվող Ադրբեջանի քաղաքացի մոջահեդ Ռուսլան Ալիեւը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում