Թուրքիան և Ադրբեջանը դժխոք լրագրողների համար

Թուրքիան և Ադրբեջանը դժխոք լրագրողների համար

Երրորդ տարին շարունակ ողջ աշխարհում շուրջ 220 լրագրող իրենց մասնագիտական գործունեության հետևանքով գտնվում են բանտերում. միջազգային «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) հրապարակել է 1990 թվականից ի վեր երկրորդ վատագույն զեկույցը: 2014 թվականի զեկույցի տվյալներով` լրագրողներին ամենաշատը բանտարկող երկիր է ճանաչվել Չինաստանը: Եթե նախորդ տարի չինական բանտերում գտնվում էր 32 լրագրող, ապա այս տարի նրանց թիվը հասել է 44-ի:

Ցուցակում երկրորդը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որտեղ բանտարկված է 30 լրագրող: Տասնյակի մեջ են մտել նաև Էրիտրեան, Եթովպիան, Վիետնամը, Սիրիան, Եգիպտոսը, Բիրման, Ադրբեջանն ու Թուրքիան:

Խոսելով Թուրքիայում լրագրողների վիճակի մասին` զեկույցում նշվել է, որ թեպետ պետությունը նախորդ տարիների համեմատ բարելավել է դիրքերը, այդուհանդերձ դեկտեմբերի 14-ին պետությունը ձերբակալեց ԶԼՄ-ների մի շարք աշխատակիցների, ովքեր մեղադրվում են հակապետական գործունեության մեջ: CPJ-ը թուրքական իշխանությունների նման գործունեությունը պայմանավորել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և գյուլենական շարժման հիմնադիր, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի միջև առկա հակամարտությամբ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ, ըստ զեկույցի, պահվում է ինը լրագրող և չորս քաղաքացիական ակտիվիստ:Զեկույցում նշվում է, որ ներկայում Ադրբեջանի բանտերում 9 լրագրող կան, որոնցից 4-ը պետական մամուլին այլընտրանք ստեղծելու համար գրել են սոցիալական ցանցերում: Նրանք ձերբակալվել են Facebook սոցիալական ցանցում խմբեր ստեղծելու եւ կառավարելու համար: Այդ ակտիվիստները մեկնաբանություններ են հրապարակել մարդու իրավունքների խախտումների եւ պետական մակարդակով կոռուպցիոն գործողությունների մասին:
Իրենց հերթին, Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում արտահայտվելու ազատությունը խախտելու պատճառով որեւէ լրագրող կամ ակտիվիստ ձերբակալվելու փաստը եւ նշում, որ դատապարտվածները պատիժ են կրում կատարած հանցագործությունների համար:

CPJ-ի զեկույցում նշվում է, որ այս տարի ձերբակալված 220 լրագրողների մեծ մասը` 119-ը էլեկտրոնային ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են, 83-ը` տպագիր մամուլի, 15` ռադիոյի և 14-ը` հեռուստաընկերության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում