Շաբոյանը ապրանքատեսակների և ավտոմեքենաների լիցքավորման գազի իրացման գների դիտանցման արդյունքներն է ներկայացրել

Շաբոյանը ապրանքատեսակների և ավտոմեքենաների լիցքավորման գազի  իրացման գների դիտանցման արդյունքներն է ներկայացրել

ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանի տեղեկացմամբ ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը ՀՀ  վարչապետին է ներկայացրել խանութներում մի շարք ապրանքատեսակների իրացման գների եւ Երեւան քաղաքում գործող մի շարք բենզալցակայաններում բենզինի եւ ավտոմեքենաների լիցքավորման բնական սեղմված գազի իրացման գների դիտանցման մասին տեղեկանք: Մասնավորապես, ըստ այդ տեղեկանքի, շաքարավազի 1 կիլոգրամը դեկտեմբերի 18-ին մանրածախ առևտի որոշ խանութներում արժեցել է 401 դրամ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում