Պուտինն Անվատգության խորհրդի նիստ կգումարի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 19-ին հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական ներկայացուցիչների հետ, պաշտպանության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:

Այս հանդիպման ընթացքում կամփոփվի տարին և կքննարկվեն մինչ 2025թ-ի ռազմավարական նպատակները:

Անվտանգության խորհրդի մշտական կազմը 13 մարդ է, առանց նախագահի: Նրա մեջ մտնում են վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, կառավարության ուժային նախարարությունների ղեկավարները, արտաքին գործերի նախարարը, Դաշնային խորհրդարանի երկու պալատների ղեկավարները, Անվտանգության խորհրդի քարտուղարը և տեղակալը, ինչպես նաև Բորիս Գրիզլովը:

Խորհրդի նման նիստեր պարբերաբար անցկացվում են: Նախորդ նիստն անց է կացվել դեկտեմբերի 12-ին, որի ժամանակ քննարկվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Այս անգամ պարզ չէ, թե հատկապես ինչ խնդիրներ են քննարկվելու:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում