Էրդողանի «գլխացավանք» Գյուլենը ինֆարկտ է տարել

Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի պատճառով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար «գլխացավանք» դարձած արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենը ինֆարկտ տանելու պատճառով հոսպիտալացվել է: Գյուլենը սրտի անբավարարության ախտորոշմամ բ տարվել է ԱՄՆ-ի Փենսիլվանիայի հոսպիտալ: Ներկայում նա հիվանդանոցի վերակենդանացման բաժնում է:

Նշվում է, որ Գյուլենի վիճակը վատացել է Թուրքիայում վերջին օրերին իր հետեւորդների զանգվածային ձերբակալությունների պատճառով:

Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանին մեծ քաղաքականություն բերելու մեջ մեծ ներդրում ունեցած Գյուլենի հետ նրա հակասությունները սկսվել են 2011 թ. Salam ահաբեկչական կազմակերպության դեմ Ստամբուլի դատախազության կողմից անցկացված հակաահաբեկչական գործողությունից հետո, որի շրջանակում լսվել են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ կապված մոտ 7 հազար մարդկանց, այդ թվում նաեւ այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ նրա կառավարության անդամների, անգամ թուրքական հետախուզության ղեկավար Հաքա ն Ֆիդանի հեռախոսային խոսակցությունները:

Դրանից հետո Թուրքիայի վարչապետը մեղադրել է Գյուլենին, որ հենց նրա շարժման ներկայացուցիչներն են կանգնած հեռախոսային խոսակցությունները լսելու հետեւում: Էրդողան-Գյուլեն հակամարտությունը թշնամական փուլ է հասել 2013 թվականի դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել են թուրքական կառավարության անդամների, այդ թվում` Էրդողան որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները: Դրանից հետո Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարակից «գյուլենական համայնքի» հետե ւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ Թուրքիայում հետապնդում է սկսվել «գյուլենականների» նկատմամբ: Աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են 500-ից ավելի իրավապահներ, լրագրողներ, դատախազներ եւ մամուլի աշխատակիցներ:

Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:

Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարական կազմակերպություններ: Թուրքական կառավարությունը որոշել է 2014 թ. սեպտեմբերից փակել գյուլենական համայնքին պատկանող բոլոր կրթական եւ հասարակական հաստատությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում