«Հրապարակ». Տղաները ԲՀԿ-ական պատգամավորի որդուն խնդրել են միջամտել, որ «գալուբոյը» չանհանգստացնի իրենց

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդուն` Ռոման Գասպարյանին ազատ արձակելու պատճառը այն է եղել, որ բողոք ներկայացրած անձը չի ներկայացել առերեսման, ինչպես Ռուստամ Գասպարյանը «Հրապարակ»-ի թղթակցին ասել է. «Տեսան, որ ոչ մի բան չեն գտնում, ազատ թողեցին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուստամ Գասպարյանն ասել էր, որ բողոքողը «գալուբոյ» է, որը բողոքում էր, թե Գասպարյանի տղան մարդ է առևանգել:

Ըստ պատգամավորի, նման բան չի եղել: Իսկ պատճառը եղել է այն, որ համասեռամոլ երիտասարդը սոցցանցերում ծանոթացել է երիտասարդ տղաների հետ և նրանց վարկաբեկել: Մի քանիսն էլ ԱԺ պատգամավորի տղայի շրջապատից են եղել և խնդրել են նրան միջամտել, որ «գալուբոյը» չանհանգստացնի իրենց:

«Համասեռամոլի հետ Ռուստամ Գասպարյանի որդու բացատրական աշխատանքները ավարտվել են քաշքշուկով, որի արդյունքում էլ գրվել է նշված բողոքը և իրականացվել հետապնդում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում