«Ժողովուրդ». «Ֆինքա» և «Արեգակ» վարկային կազմակերպությունները առաջիկայում միավորվելու են

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ «Ֆինքա» և «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություններն առաջիկայում միավորվելու են: Ըստ թերթին հասած տեղեկությունների՝ այսօրվա դրությամբ երկու ընկերությունների միջև պայմանավորվածություն կա իրար ուսումնասիրելու և միավորման հնարավորություններ քննարկելու մասին: Այսինքն՝ այս պահին ընկերությունները փորձում են հասկանալ՝ հնարավորություն կա՞ միավորվելու, թե՞ ոչ: Այս տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը փորձել է կապ հաստատել «Ֆինքա» կազմակերպության հետ, սակայն չի հաջողվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում