«Առավոտ». ԲՀԿ-ն գրավեց ընդդիմադիր դաշտը

«Առավոտ»-ում կարդում ենք. «Թեժ աշունը չստացվեց, թեպետ հեղափոխության թեման շատ շոշափվեց, իրական որևէ թեժությունն ի հայտ չեկավ: Բայց եթե ասենք՝ ընդդիմությունը ձեռքերը ծալած նստած էր, դա էլ ճիշտ չի լինի: Ընդդիմությունը նախ մարզերում հանրահավաքներ արեց, այնուհետև՝ մայրաքաղաքում: Ճիշտ է, աշնանամուտին ոչ իշխանական քառյակը եռյակի վերածվեց, բայց Դաշնակցության՝ եռյակից դուրս գալուց հետո, եռյակին գումարվեցին Տիգրան Կարապետիչը և ուրիշներ: Էս էտապում, պարզվում է, կարևորը ընդդիմադիր դաշտի գրավումն էր: Հիմա արդեն կարելի է արձանագրել, որ ընդդիմադիր դաշտը գրավված է ԲՀԿ-ի և կողքինների կողմից: Հիմա կենտրոնը ոչ թե Կարապետիչն է այլ ԲՀԿ-ն ու անձամբ Ծառուկյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում