«Ժողովուրդ». Նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի և նրա կնոջ՝ Լարիսա Միքայելյանի միջև առաջացած դատական վեճը լուծվել է

«ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի և նրա կնոջ՝ Լարիսա Միքայելյանի միջև առաջացած դատական վեճը լուծվել է։ Ամուսիններով որոշել են հաշտություն կնքել: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր՝ նախկին պատգամավորը սեպտեմբերի 16-ին դիմել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իր կնոջ՝ Լարիսա Միքայելյանի հետ կնքված «ամուսնական գույքի բաժանման պայմանագիրը»:

Ինչպես պարզեցինք՝ դատարանում պատգամավորն ու իր կինը հաշտության համաձայնության են եկել և հայտնել են, որ իրենց կողմից ստորագրված և վավերացված «ամուսնական գույքի բաժանման պայմանագիրը» առաչինչ գործարք է: Դատավոր Ռուբեն Ներսիսյանն էլ, հաշվի առնելով կողմերի պնդումը, գործի վարույթը կարճել է՝ կողմերի հաշտություն կնքելու հիմքով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում