«Ժողովուրդ». Ֆիննախը տուգանել է «Թատերական գործիչների միավորման» նախագահին

ՀՀ ֆինանսների նախարարությունը տուգանել է «Թատերական գործիչների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Ղազանչյանին: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ նոյեմբերի 14-ին «Թատերական գործիչների միավորում» ՀԿ-ի անունով Հայաստան է ներմուծվել 685 կգ քաշով բեռ: Դեկտեմբերի 2-ին Հակոբ Ղազանչյանը դիմում է ներկայացրել մաքսատան պետին և հայտնել, որ բեռը հայտարարագրելիս սխալ մաքսային ռեժիմ է ընտրել:

Ֆինանսների նախարարության մաքսային ծառայության կողմից նշանակվել է քննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ Ղազանչյանի կողմից սխալ ռեժիմ նշելը չի եղել դիտավորյալ: Պարզվել է, որ նրան արարքն անզգուշության հետևանքով է, և նրա նկատմամբ կիրառվել է ավելի մեղմ տույժ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում