«Հրապարակ». ԱԱԾ ոչ մի աշխատակցի այսօր գեներալի կոչում չի շնորհվի

Այսօր հերթական անգամ հանդիսավոր պայմաններում նշվելու է Ազգային անվտանգության աշխատողի օրը: Կլինեն ճառեր ու պարգևներ, շնորհավորանքներ ու մաղթանքներ: Ամեն ինչ՝ նախկինի պես: Սակայն այս օրը նախորդ տարիներից կտարբերվի մի բանով՝ ԱԱԾ ոչ մի աշխատակցի գեներալի կոչում չի շնորհվի: «Հրապարակ»-ի տեղեկություններով, գեներալական կոչման համար ԱԱԾ վարչությունների երեք պետերի թեկնածություններ են ներկայացվել Սերժ Սարգսյանին, սակայն նրանցից ոչ մեկը չի ստանալու: Թերևս, ԱԱԾ նախկին պետը գոհ չէ այսօրվա ԱԱԾ աշխատանքից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում