Հանրապետությունում եկող շաբաթ տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-ին, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 22-ին օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը՝ Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ հիմնականու մ ձյան տեսքով, լեռներում և լեռնանցքներում ՝մառախուղ, 23-24-ին ճանապարհների առանձին հատվածներում՝ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Քամին` արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ:

Երևանում դեկտեմբերի 21-ին, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը սպասվում են տեղումներ, հնարավոր է թույլ ձյուն: Դեկետմբերի 21-22-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +8 աստիճան, դեկտեմբերի 23-24-ին` +5, դեկտեմբերի 25-ին` +6 աստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում