Սեյրան Օհանյանը կմասնակցի ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին կմեկնի Մոսկվա` դեկտեմբերի 22-ին ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի շրջանակներում նախատեսվում է ՀՀ պաշտպանու թյան նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Ա. Ռավկովի հետ, որի ընթացքում գերատեսչությունների ղեկավարները կհաստատեն հայ-բելառուսական երկկողմ համագործակցության 2015թ. պլանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում