Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառությունն Էական անկում Է արձանագրել

Ռուսաստանի հետ Ղազախստանի ապրանքաշրջանառությունը 2014 թվականի 11 ամսվա ընթացքում նվազել Է 19,7 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ղազախստանի ազգային Էկոնոմիկայի փոխնախարար Մադինա Աբիլքասիմովան հայտնել Է ճեպազրույցում՝ ամփոփելով հանրապետության կառավարության՝ դեկտեմբերի 20-ին Աստանայում կայացած նիստի արդյունքները:

«Ընթացիկ տարվա 11 ամսվա ընթացքում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը նվազել Է 19,7 տոկոսով, կրճատվել Է ինչպես արտահանումը, այնպես Էլ ներմուծումը: Բայց ընդհանուր առմամբ այս միտումը բնաթագրական Է ոչ միայն Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության համար. ընդհանուր առմամբ այս տարվա 10 ամսում մենք ապրանքաշրջանառության 8,3 տոկոս ընդհանուր նվազում ենք գրանցել մյուս առեւտրական գործընկերների հետ»,-Աբիլքասիմովայի խոսքը մեջբերել Է «Նովոստի Ղազախստան» գործակալությունը:

Նա նշել Է, որ ապրանքաշրջանառության նվազումը կապված Է մի շարք գործոնների հետ, եւ Ռուսաստանի տնտեսության մեջ ստեղծված իրադրությունը դրանցից մեկն Է միայն:

«Դա, ընդհանուր առմամբ, գների անկումն Է… ամենից առաջ նավթի եւ մետաղների: Դանդաղումը, որը մենք տեսնում ենք Ռուսաստանում, եւ հնարավոր բացասական տնտեսական աճը եւ ռեցեսիան, որը կանխատեսում են շատ փորձագետներ, այն, իհարկե, հետագա ազդեցություն կունենա մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալի վրա»,-եզրափակել Է փոխնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում