Գարեգին Բ կաթողիկոսը Պոլսո հունաց պատրիարքին մյուռոնօրհնեքի արարողությանը հրավիրել է Հայաստան

Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Պոլսի հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսին հրավիրել է մասնակցելու 2015 թվականի սեպտեմբերի 28-ին կայանալիք մյուռոնօրհնեքի արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը:

Բարդուղիմեոսը ջերմ մթնոլորտում ընդունել է հայ եկեղեցական բարձրաստիճան պատվիրակությանը, որի կազմում էին Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդ տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ինչպես նաև Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Պոլսո հունաց տիեզերական պատրիարքը շնորհակալություն է հայտնել հրավերի համար` ասելով, որ այն կհանձնի Սինոդին և կպատասխանի Վեհափառ Հայրապետի հրավերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում