Առանց Ռուսաստանի չեն լուծվի Մերձավոր Արեւելքի հակամարտությունը եւ սիրիական ճգնաժամը. Շտայնմայեր

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Ռուսաստանի հետ երկխոսության պահպանման եւ զարգացման կոչ Է արել՝ չնայած ուկրաինական ճգնաժամին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է դեկտեմբերի 20-ին Der Spiegel շաբաթահանդեսում հրապարակված հարցազույցում:

«Ես չեմ հոգնի կրկնելուց, որ մենք Ռուսաստանի կարիքն ունենք, երբ ցանկանում ենք քայլեր ձեռնարկել Մերձավոր Արեւելքի հակամարտության լուծման եւ Սիրիայում հրադադարի հաստատման ուղղությամբ»,- նշել Է Շտայնմայերը: «Եվրոպայում անվտանգությունն անհնարին Է առանց Ռուսաստանի, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանի անվտանգությունն՝ առանց Եվրոպայի,- ընդգծել Է Գերմանիայի ԱԳ նախարարը:- Ուստի մենք պետք Է կրկին կարգի բերենք անվտանգության եվրոպական ճարարապետությունը, որին վնաս Է հասցվել»:

«Ես հուսով եմ, որ երկու կողմերն Էլ (Արեւմուտքը եւ ՌԴ-ն) ձգտում ունեն հնարավորինս արագ միմյանց ընդառաջ քայլեր անելու»,- հավելել Է Շտայնմայերը:

«Այժմ ընթանում են բանակցություններ այն բանի շուրջը, թե ինչպես ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրական համաձայնագրերը կարող են համաձայնեցվել գոյություն ունեցող ռուս-ուկրաինական համաձայնությունների հետ,- նշել Է նա:- Սխալ Էր ավելի վաղ դա չանելը»: «Ես արդեն առաջարկել եմ քննարկել ԵՄ-ի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ երկխոսության հնարավորությունը»,- հիշեցրել Է Գերմանիայի ԱԳ նախարարության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում