Ուկրաինացիների մեկ երրորդի կարծիքով՝ Կիեւը պետք Է հրաժարվի Ղրիմից. Gallup

Ուկրաինայի քաղաքացիների մեկ երրորդն (34 տոկոսը) այն կարծիքին Է, որ պետք Է հրաժարվել Ղրիմը պետության կազմ վերադարձնելուց: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ցույց Է տվել Gallup ինստիտուտի հարցումը:

Չնայած այն բանին, որ ուկրաինացիների ընդամենը 4 տոկոսն Է հավանություն տալիս Ղրիմի միավորմանը Ռուսաստանին, երկրի բնակչության միայն 16 տոկոսն Է պնդում, որ պետք Է թերակղզին անհապաղ Ուկրաինայի կազմ վերադարձվելու փորձեր արվեն: Իսկ քաղաքացիների 40 տոկոսն այն կարծիքն Է հայտնել, որ այդօրինակ փորձերի համար պետք Է սպասել ավելի հարմար պահի, ամենից առաջ հարավ-արեւելքի իրադրության կայունացմանը:

Gallup-ի ուսումնասիրությունն անցկացվել Է 2014 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, Ուկրաինայի կառավարական ուժերի եւ Դոնբասի աշխարհազորայինների միջեւ հաստատված հրադադարից հետո: Տարածքը, որտեղ անցկացվել Է հարցումը, չի ներառել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի մի մասը:

Ինչ վերաբերում Է ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների համար Ուկրաինայի կազմից դուրս գալու թույլտվություն տալուն, ապա, Gallup-ի տվյալներով, ուկրաինացիների միայն 7 տոկոսն Է պատրաստ համաձայնել այդ տարբերակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում