Իրանի մշակույթի նախարարությունը հայկական գրքեր կհրատարակի

ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում Իրանի մշակույթի եւ իսլամական առաջնորդության նախարար Ալի Ջաննաթնն եւ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանն ընդգծել են երկու երկրների միջեւ մշակութային համագործակցության ընդլայնման կարեւորությունն ու այն զարգացնելու անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով IBNA գործակալությունը, Ջաննաթին նշել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունի ընդհանուր երաժշտական-մշակութային հիմք: Նախարարը կարեւորել է Սպահանում երկու երկրների մշակութային եւ գեղարվեստական ոլորտներում համագործակցության բարելավման հնարավորություններն ու շեշտել, որ նախարարությունը պատրաստ է հայկական գրքեր հրատարակել:

Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանն էլ շեշտել է, որ Թեհրանում կանցկացվեն միջազգային հայկական մրցությունները եւ դրանցում մասնակցելու համար աշխարհի տարբեր անկյուններից Իրանի մայրաքաղաք կժամանեն բազմաթիվ հայեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում