Հայաստանը պատրաստ է Երևանում անցկացվելիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովին

Հայաստանը պատրաստ է ընդունել աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներին, որոնք հաջորդ տարի կմասնակցեն Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումին: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ 2014 թվականը կարևոր էր այդ երկու միջոցառումներին պատրաստվելու առումով:

«Ես իմ արտասահմանյան գործուղումների ժամանակ պայմանավորված Հայաստանի՝ Բոլոնիայի քարտուղար երկիր լինելու հանգամանքով, ներկայացրել եմ երկիրը և երկրի նախապատրաստական աշխատանքները՝ 2015 թվականի նախարարական համաժողովի նախաշեմին: Ուզում եմ հատուկ շեշտել, որ մեր եվրոպացի գործընկերները շատ բարձր են գնահատում այն աշխատանքների որակը և ծավալը, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս Կրթության և գիտության նախարարության: Պետք է առանց ավելորդ համեստության նշեմ, որ միջազգայնացման ասպարեզում կարող ենք հպարտությամբ արձանագրել, որ Հայաստանի տեղը տեսանելի է և ամուր է եվրոպական բարձրագույն կրթական տարածքում: Այն, ինչին մենք հասանք այս տարիների ընթացքում, մեր ջանքերի և նկրտումների հետևանք էր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքով՝ հաջորդ տարի մենք Հայաստան ենք հրավիրելու ենք ոչ միայն եվրոպական երկրների 47 նախարարներին: «ՀՀ առաջարկությամբ՝մենք նաև հրավիրելու ենք եվոպական բարձրագույն կրթական տարածքի հարևան երկրներին՝Հյուսային Աֆրիկայից սկսած՝ մինչև Չինաստան: Այսինքն՝ Հայաստանում ներկա են գտնվելու, այս պահի դրությամբ, 17 ազգային պատվիրակություններ՝ եվոպական բարձրագույն կրթական տարածքի հարևան երկրներից»,- հավելեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում