Վրաստանի ամենահարուստ մարդու միլիարդները պակասել են
20/12/2014 17:50
Նմանատիպ
Ամերիկյան «Ֆորբս» հրատարակության վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը կազմում Է 5,2 մլրդ դոլար: Ըստ այս տվյալների՝ Իվանիշվիլին 270-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի միլիարդատերերի շրջանում այն դեպքում, երբ 2013 թվականին նա 229-րդն Էր:
Հարկ Է նշել, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց՝ 2013 թվականի մարտին Forbes-ի՝ հրապարակած վարկանիշի համաձայն, Իվանիշվիլիի կարողությունը կազմում Էր 5,3 մլրդ դոլար, իսկ 2012 թվականին նախկին վարչապետն ունեցել Է 6,4 մլրդ դոլար:
Բիձինա Իվանիշվիլին առաջվա պես Վրաստանի ամենահարուստ մարդն Է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում