Ծնունդով դոնբասցի Կոբզոնը երեք բեռնատար ամանորյա նվերներ է ուղարկել Դոնեցկի երեխաներին

Ռուսաստանցի երգիչ Իոսիֆ Կոբզոնը 4,5 հազար ամանորյա նվեր Է ուղարկել Դոնեցկի երեխաներին: Ինչպես տեղեկացնում Է  ՌԻԱ Նովոստին, երեք բեռնատարներ դեկտեմբերի 20-ին ժամանել են Դոնեցկ, եւ ներկայում դրանց բեռնաթափում Է կատարվում:

«Դոնբասի հայրենակցական միություն» հիմնադրամի ներկայացուցիչը, որն ուղեկցել Է այդ բեռը, պատմել Է, որ ծնունդով դոնբասցի Կոբզոնը երեխաներին 4,5 հազար նվեր Է ուղարկել՝ ըստ տարիքային խմբերի:  Տուփերից յուրաքանչյուրում խաղալիքներ են ու քաղցրավենիք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում