Վարչապետին է ներկայացվել գների դիտանցման մասին նոր տեղեկանք

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել խանութներում մի շարք ապրանքատեսակների իրացման գների եւ Երեւան քաղաքում գործող մի շարք բենզալցակայաններում բենզինի եւ ավտոմեքենաների լիցքավորման բնական սեղմված գազի իրացման գների դիտանցման մասին նոր տեղեկանք: Այս մասին ասված է  ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանի ֆեյսբուքյան էջում:

Ըստ տեղեկանքի` 1 կգ շաքարավազի գինը դեկտեմբերի 16-ին կազմել է 395 դրամ, 17-ին` 482 դրամ, 18-ին` 401 դրամ, դեկտեմբերի 19-ին` 385, իսկ դեկտեմբերի 20-ին` 369 դրամ: 18 տոկոս յուղայնության 180գ թթվասերի գինն այդ օրերին չի փոփոխվել` կազմելով 250-260 դրամ: Մեկ կիլոգրամ 82 տոկոս յուղայնության կարագի գինն, այդ օրերին կազմել է, համապատասխանաբար, 2490-3340 դրամ, 3520-3990 դրամ, 2930-3300 դրամ, 2810-3194 դրամ, 2600-3060 դրամ: Մեկ կիլոգրամ 40-45 տոկոս յուղայնության պանրի գինը դեկտեմբերի 16-ից 20-ը չի փոփխվել և կազմել է 2450-2590 դրամ: 450 գ տարայով, 3,2 տոկոս յուղայնությամբ մածունի գինը նույնպես անփոփոխ է մնացել` 260-300 դրամ: Եթե 200 գ քաշով, 9 տոկոս յուղայնությամբ կաթնաշոռի գինը դեկտեմբերի 16-ին 410-460 դրամ էր, ապա 17-20-ը` 410-450 դրամ: Հավի «01» կարգի, 30 հատանոց տուփով ձվի 1 հատը դեկտեմբերի 16-17-ն արժեցել է 68-74 դրամ, ապա դեկտեմբերի 18-ին` 68-80, 19-ին` 68-75 դրամ, 20-ին` 68-80 դրամ: Զգալի է եղել արևածաղկի 1լ ձեթի գնի տատանումը. այն դեկտեմերի 16-ին կազմել է 830-835 դրամ, 17-ին` 1010-1020 դրամ, 18-ին` 840-850 դրամ, 19-ին կազմել է 805-810 դրամ, 20-ին` 770-780: Այդ օրերին մեծածախ առևտրի խանութներում 1 կգ ալյուրի մեծածախ գինը կազմել է, համապատասխանաբար, 313 դրամ, 325-345 դրամ, 292 դրամ, դեկտեմբերի 19-ին ու 20-ին` 286-289 դր ամ:

Ինչ վերաբերում է Երևանում ավտովառելիքի գներին, ապա «ռեգուլյար» բենզինի 1 լիտրի գինը դեկտեմբերի 16-ին կազմել է 460 դրամ, 17-ին և 18-ին` 470 դրամ, 19-ին ու 20-ին`480 դրամ, իսկ 1խ.մ. ավտոլիցքավորման բնական սեղմված գազի գինը դեկտեմբերի 16-ին և 17-ին եղել է 230 դրամ, իսկ 18-ին, 19-ին և 20-ին` 200-210 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում