Ռուբլու արժեզրկումը սպառնում է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսություններին

Ռուսական ազգային արժույթի` ռուբլու գնի անկումը սկսել է անդրադառնալ նաեւ Թոււրքիայի եւ Ադրբեջանի տնտեսությունների վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ռուբլու արժեզրկումից հետո ռուսաստանյան սպառողների կողմից կրճատվել են թուրքական տեքստիլ ապրանքների գնումները: Բացի այդ, կտրուկ նվազել են տեքստիլի ապրանքների վաճառքները նաեւ Ստամբուլի շուկաներում:

Ադրբեջանի տարածքում փոխանակման կետերում անհետանում է դոլարը: Բաքվում դոլարի գնի զգալի աճ է գրանցվել: Դոլարի փոխարժեքը 0,784-ից աճել է 0,792 մանաթի: Որոշ փոխանակման կետերում դոլար չկա կամ դրանց տերերը չեն ցանկանում վաճառել այն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում