Չինաստանն օգնության ձեռք կմեկնի Ռուսաստանին

Չինաստանը պատրաստ է օգնել Ռուսաստանին՝ լուծելու այն դժվարությունները,որոնց հետ երկիրը բախվում է վերջերս: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Չինաստանի արտգործնախարար Վանը:

«Եթե ռուսական կողմը կարիք ունենա, մենք մեր հնարավորությունների սահմաններում անհրաժեշտ օգնություն կցուցաբերենք», – նախարարի խոսքերն է մեջբերում China Daily-ն:

Միևնույն ժամանակ Վանն ընգծել է, որ ռուսական կողմը բավականին իմաստություն և կարողություն ունի դիմագրավելու տնտեսական դժվարություններին: Նախարարն ընգծել է, որ ԿԺՀ-ն և ՌԴ-ն անդավաճանորեն աջակցում և օգնում եմ միմյանց:

Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի գիտաշատող Լի Ցզյանմինը թերթի հետ զրույցում նշել է, որ Ռուսաստանին հատկացվող օգնությունը կդրսևորվի Շանհայյան համագործակցության կազմակերպության և ԲՌԻԿՍ-ի շրջանակներում:

Դրա հետ մեկտեղ չինացի գիտնականները կարծում են, որ Ռուսաստանի տնտեսության համար վատագույն ժամանկները դեռ նոր են սկսվում և մոտակա երեք տարիները լի կլինեն լուրջ դժվարություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում