Լուկաշենկոյին Միլոշևիչի ճակատագիրն է սպասվում. ՌԴ-ն սպառնում է

Ռուսաստանի Գերագույն դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը քննադատում է Բելռաուսի նախագահ Ալեքսանդեր Լուկաշենկոյին ԱՄՆ-ի հետ ընկերություն անելու համար:

Այդ մասին նա գրել է թվիթերի իր միկրոբլոգում: «ԱՄՆ-ի հետ փորձեցին ընկերություն անել Միլոշևիչը, Քադաֆին, Սադամ Հուսեյնը: Նրանց ճակատագիրը հայտնի է:Հիմա ԱՄՆ-ն նոր հարաբերություններ է առաջարկում Լուկաշենկոյին: Փորձը վտանգավոր է…», —նշել է Պուշկովը:

Դեկտեմբերի 21-ին Կիևում կայացել է Լուկաշենկոյի բանակցությունները Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հետ: Բելառուսի առաջնորդն ընգծել է, որ բելառուսներն ու ուկրաինացիները հարևաններ ու հարազատ մարդիկ են, իսկ Բելառուսը պատրաստ է կատարել այն, ինչ մեկ օրվա ընթացքում կխնդրի Պորոշենկոն:

Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի պետքարտողարի տեղակալ Վիկոտրիա Նուլանդը հայտարարել է, որ Բելառուսն ու ԱՄՆ-ն վերջին տարիների ըթնացքում եկկողմ հարաբերություններում քիչ առաջընթաց են արձանագրել: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն բաց է Բելառուսի հետ երկխոսության համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում