Ռադայի պատգամավորը Յացենյուկին խորհուրդ Է տվել ծառայական Mercedes-ը փոխարինել ավանակով

«Պյոտր Պորոշենկոյի դաշինք» խմբակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Կապլինն Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին առաջարկել է ծառայական Mercedes-ը փոխարինել ավանակով, քանի դեռ երկիրը գտնվում Է ճգնաժամի մեջ: Պատգամավորին զայրացրել է, որ կառավարության ղեկավարի ծառայական ավտոմեքենայի ամառային դողածածկանը ձ մեռայինով են փոխել պետության հաշվին: Միայն մեկ անվի փոխարինումը նստել է 42 հազար գրիվնա (2660 դոլար), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Յացենյուկը վերջերս իր Mercedes-ի համար գնել Է ձմեռային դողածածկան: Մեկ անվի համար ճարվել Է 42 հազար գրիվնա: Դա պարզապես կատարյալ արհամարհանք Է ամբողջ երկրի նկատմամբ, որտեղ մարդիկ հնարավորություն չունեն նույնիսկ այդ դողածածկանը փոխելու եւ երթեւեկում են ամառայիններով: Եվ դա՝ պետության միջոցներով»,- ասել Է Կապլինը «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում: Նա նշել Է, որ «դժվարին ժամանակներում անհրաժեշտ Է «խնայողությունը պետք Է տարածվի բացարձակապես ամեն ինչի ու բոլորի՝ պատգամավորների, դատավորների, դատախազների, օգնականների, նախար արությունների աշխատանքի ապահովման վրա»:

«Ես կարծում եմ՝ դու պետք Է երթեւեկես ավանակով, քանի դեռ երկիրը գտնվում Է այսպիսի ճգնաժամում»,- վրդովմունքով նշել Է պատգամավորը:

Դեկտեմբերի 20-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պատմել Է, որ Դոնբասի գործողությունն օրական Ուկրաինայի տնտեսության վրա 100 միլիոն գրիվնա (6,3 մլն դոլար) Է նստում: «Դա վիթխարի գումար Է մեր երկրի համար: Բայց պաշտպանության հարցում մենք չենք տնտեսի»,- ընդգծել Է պետության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում