Ստամբուլի հայկական կազմակերպությունը նախաամանորյա տոնակատարություն է կազմակերպել
22/12/2014 12:09
Նմանատիպ
Ստամբուլում գործող Հայկական մշակույթի և համագործակցության ընկերակցությունը նախաամանորյա տոնակատարություն է կազմակերպել իր գրասենյակում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Արարողությանը ներկա են եղել կազմակերպության անդամները, Ժողովուրդների դեմակրատական կուսակցության ներկայացուցիչներ, հայ քաղաքացիներ: Ցուցադրվել են ընկերակցության կողմից մինչ օրս հրատարակված գրքերը` «Մենք այդ հարցը դեռևս չենք տեսել», «1965», «100 տարի իրական պատմություններ» խորագրերով:
Վերջում ներկաները ոգեկոչել են Հրանտ Դինքի, Մարիցա Քյուչուքի, Սևակ Բալըքչըի, Ալի Իսմայիլ Քորքմազի և Բերքին Էլվանի հիշատակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում