ԱՄՆ-ում բենզինի գներն ընկել են վերջին հինգ տարվա նվազագույն մակարդակ

ԱՄՆ-ում բենզինի մանրածախ գները շարունակում են նվազել: Վերջին երկու շաբաթվա ընթացքում դրանք ընկել են մոտավորապես 25 ցենտով, եւ այժմ երկրում մեկ գալոն ամենացածր օկտանային թվով ավտոմոբիլային վառելիքի միջին արժեքը կազմում է 2,47 դոլար (մեկ լիտրի դիմաց մոտավորապես 65 ցենտ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Այդպիսով, ԱՄՆ-ում բենզինի արժեքն ընկել է 2009 թվականի մայիսից ի վեր ամենացածր մակարդակ: Այս տարվա մայիսից ավտոմոբիլային վառելիքի գալոնն էժանացել է ավելի քան 1,25 դոլարով:

Վերլուծաբանների խոսքով՝ ԱՄՆ-ում բենզինի գների անկումն ուղղակիորեն կապված է աշխարհի բորսաներում նավթի էժանացման հետ, ինչը տեղի է ունենում նախ եւ առաջ նավթի պահանջարկի նվազման պատճառով: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Նյու Յորքի ապրանքային բորսայում նավթն էժանացել է 14,2 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում