Սահակաշվիլին խոստացել Է եկող տարի վերադառնալ Վրաստան

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մտադիր է եկող տարի վերադառնալ երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա գրել է Facebook-ում:

Նա շնորհակալություն Է հայտնել բոլոր նրանց, ովքեր շնորհավորել են իրեն ծննդյան օրվա առթիվ եւ խոստացել Է վերադառնալ եկող տարի:

«Շատ շնորհակալ եմ բոլորին ծննդյանս օրվա շնորհավորանքների համար: Եկող տարի կհանդիպենք Վրաստանում»,- գրել Է Սահակաշվիլին, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում