Էրդողանին վիրավորած թուրք ակադեմիկոսը ձերբակալվել է

Գեզիի դեպքերի ժամանակ ոստիկանի կրակոցից մահացած անչափահաս Բերքան Էլվինի հիշատակի արարողություններին մասնակցած թուրք ակադեմիկոս Էլիֆհան Քյոսեն «Էրդողանին վիրավորելու» հիմնավորմամբ դատապարտվել է ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Դատարանի ներկայացրած մեղադրականի մեջ նշվում է, որ Քյոսեն արարողության ժամանակ գող է անվանել Էրդողանին: Նա դատապարտվել է 11 ամիս և 20 օր ազատազրկման:

Թուրք պրոֆեսորը հերքել է մեղադրանքները` ասելով, որ որևէ արտահայտություն այն ժամանակվա վարչապետի հասցեին չի արել: Նա ընդգծել է, որ չի ափսոսում Էլվանի հիշատակի արարողությանը մասնակցե;լու համար: Քյոսեն հավելել է, որ խնդիրը պատրաստ է հասցնել մինչև եվրոպական դատարաններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում