Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) դեկտեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, տեղ- տեղ մերկասառույց է: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում