Հայաստանի ռուսական ռազմակայանի թանգարանում «Արիության» դասեր են անցկացվում դպրոցականների հետ

Հայաստանի ռուսական ռազմակայանի ռազմապատմական թանգարանում «Արիության» դասեր են անցկացվում Ռուսաստանի պաշտպանության նախարարության դպրոցի միջին ու ավագ դարարանների սովորողների հետ, որոնք նվիրված են Գյումրիի զինվորական կայազորում զորամիավորման կազմավորման 73-րդ տարեդարձին: Ինչպես « Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, շաբաթվա ընթացքում անձնակազմի հետ աշխատանքի բաժնի սպաները զորամասի ստեղծման եւ գործունեության վերաբերյալ պարապմունքներ կանցկացնեն ռազմակայանի 300-ից ավելի երեխաների հետ:

Զորամասի օրվա տոնակատարության նախաշեմին արիության բաց դաս անցկացնելու նախաձեռնողը ռուսական ռազմակայանի հրամանատարի՝ անձնակազմի հետ աշխատանքի հարցերով տեղակալ գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչն Է, որը կկարդա դասախոսություն՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին:

Մեկ ամսվա ընթացքում նախ դպրոցականների, իսկ այնուհետեւ նաեւ նոր ժամանող համալրման զինծառայողների համար դասախոսություն-զրույցներ եւ ինտերակտիվ պարապմունքներ կանցկացվեն «Առաջին համաշխարհային պատերազմը, դրա նշանակությունը Ռուսաստանի, մասնակից մյուս երկրների ճակատագրում» թեմայի շուրջ:

Թանգարանի ցուցադրական սրահներում կլուսաբանվեն «Մեծ ամրոցի» տարածքում զորամասի տեղաբաշխման հարցերը:

«Այս միջոցառումները, որոնք անցկացվում են զորամիավորման «Ռազմական փառքի» պատմական վայրերում, թույլ են տալիս ոգեշնչել աճող սերնդին եւ դաստիարակել հայրերի ու պապերի մարտական անցյալի ռազմահայրենասիրական ըմբռնում, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի բարգավաճման համար»,-նշել Է գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում