Խորհրդային միություն վեաստեղծողը խելք ունի՞. Նազարբաև

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի կարծիքով, Եվրասիական տնտեսական միությունն այսօր մեծ ռիսկ է ենթարկվում ՝ կապված առաջացած ճգնաժամի հետ:

Այս մասին Ղազախստանի ղեկավարը հայտարարել է լրագորղների հետ հանդիպման ժամանակ:

«Այսօր Եվրասիական տնտեսական միությունը շատ մեծ ռիսկի է ենթարկվում ՝ կապված ճգնաժամի հետ: Այսօր խոսակցություններ են գնում, որ մենք կորցնելու ենք մեր ինքնիշխանությունը, և կրկին Խորհրդային միությունը վերականգնվում է: Դա կատարյալ հիմարություն է: Ով ցանկանում է Խորհրդային միություն ստեղծել, նա ընդհանրապես խելք ունի՞»,- հայտարարել է նա:

«Կար մարքս-լենինյան գաղափարախոսությունը, կար Կոմունիստական կուսակցությունը, որը միահյուսում էր, հիմա այն չկա: Հիմա, եթե հարցնես երխաներին, թե ով է Լենինը նրանք չեն կաորղանա պատասխանել այդ հարցին»,- եզրափակեց Նազարբաևը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում