Կենտրոնական բանկը 2 մլն դոլար է վաճառել

ՀՀ կենտրոնական բանկը 12-րդ անգամ դոլարի վաճառքի աճուրդ է անցկացրել: Ինչպես  տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, իրականացվել է 2 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 451.89 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 449.79 ՀՀ դրամ` 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Դեկտեմբերի 8-ից հետո, երբ կենտրոնական բանկը հայտարարեց դոլարի վաճառքի աճուրդների անցկացման մասին, արդեն իսկ տեղաբաշխվել է 42 մլն դոլար: ԿԲ-ի կողմից նոր գործիքի ներդրումը նպատակ ուներ կարգավորելու արժութային շուկայում ստեղծված իրավիճակը և հարթելու փոխարժեքի տատանումները: Դեկտեմբերի 8-ին հայտարարված աճուրդի առաջին շաբաթա ընթացքում օրական վաճառքի էր հանվում 6 մլն դոլար, երկրորդ շաբաթվա սկզբին` դեկտեբ? ?րի 15-ից, ԿԲ-ը նվազեցրեց առաջարկվող դոլարի ծավալը մինչև 4 մլն, իսկ այս շաբաթ արդեն աճուրդում առաջարվում է 2 մլն դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում