Այսօր երեկոյան կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին ժամը 19:00-ին՝ Հանրապետության հրապարակում  կմիացվեն  գլխավոր տոնածառի լույսերը: Իսկ դեկտեմբերի 23-ին  ժամը 17:00-ին  տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացումը: Ինչպես տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման հիմնական աշխատանքներն ավարտված են: Լավագույն ձևավորման համար քաղաքացիներն ու տնտեսվարողները քաղաքապետարանի կողմից կպարգևատրվեն: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ վարչական բոլոր շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում տեղի կունենան տոնական մի շարք միջոցառումներ, որի մեկնարկը կտրվի այսօր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում