Ստեղծվել է ԵՏՄ-ի հարցերով արագ արձագանքման խումբ

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության
հետ կապված օրենսդրական դաշտում և մաքսային ընթացակարգերում կատարված փոփոխություններին հասարակությանը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին իրազեկելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնում  ստեղծվել է արագ արձագանքման խումբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել 060 544 444 հեռախոսահամարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում