«Սևան» ՔԿՀ-ում դատապարտյալի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արտակ Արզումանյանի մահվան դեպքի առթիվ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2014թ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու նախկին դպրոցի կիսաքանդ շինությունում հայտնաբերվել է դատապարտյալ Արտակ Արզումանյանի դին՝ մետաղյա ամրալարից  կտորով կախված։
Դեպքի վայրի զննության ժամանակ Արտակ Արզումանյանի բաճկոնի ձախ ծոցագրպանից հայտնաբերվել է նոթատետրի թուղթ՝ հետևյալ գրությամբ. «Իմ արածի համար ոչ մեկի չմեղադրեք. զզվել էի կյանքից, ես եմ որոշել», այնուհետև՝  ստորագրություն:

Դեպքի բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտման համար կատարվում է քննության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում