Կոռուպցիոն սկանդալ Ադրբեջանի և Մալթայի միջև

Մալթայի ընդդիմությունը կոռուպցիոն հետքեր է հայտնաբերել Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ իշխանությունների կնքած պայմանագրերում, ինչի համար դեմ է ադրբեջանական այդ ընկերության մուտքին երկիր: Այս մասին  հայտնում է virtualaz.org լրատվական կայքը:

Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթն օրեր առաջ հայտարարել էր, որ երկրի ElectroGas ընկերության 20 տոկոս մասնաբաժինն արդեն պատկանում է SOCAR-ին, ինչը Մալթայում գազով աշխատող նոր էլեկտրակայան կառուցելու հնարավորություն է ընձեռում:

Ադրբեջանական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Աֆրիկայի երկրներ և Մալթա գազ փոխադրելու համար ռազմավարական գործընկեր ընտրված բրիտանական ընկերությանը SOCAR-ի կողմից սնանկացնելու գործողությունը Մալթայում քաղաքական աղմուկի վերածվելու առարկա էր դարձել:

Մալթայի ընդդիմադիր Ազգայնական կուսակցությունը պատրաստվում է բարձրացնել այն հարցը, թե ինչու՞ է երկրի կառավարությունը թույլ տվել սնանկացած ընկերությանը ներգրավել գազով աշխատող էլեկտրակայանի շինարարության մեջ: Կուսակցության փոխնախագահ Մարիո դե Մարկոն գտնում է, որ SOCAR-ի հետ ներկայում Մալթայում իշխող լեյբորիստների կառավարության ստորագրած 370 մլն դոլար արժողությամբ պայմանագրում «բավականաչափ մութ պահեր կան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում