ՌԴ-ն ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու համար 270 մլն դոլար արտոնյալ վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի

Ռուսաստանի  Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում դեկտեմբերի 20-ին ստորագրվել է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև համաձայնագիր, որով ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2027 թվականը  երկարացնելու աշխատանքների համար ռուսական կողմը տրամադրելու է 270 մլն ԱՄՆ դոլար արտոնյալ պայմաններով վարկ և 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համաձայնագիրն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և  «Ռոս Ատոմ» կոորպորացիայի տնօրեն Սերգեյ Կիրիենկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում