AM | RU
USD
EUR
RUB

Զաքար Խոջաբաղյան. Թե ի՞նչ է պակասում մեր հասարակությանը

Երբևէ մտածել ե՞ք, որ Խարակիրին շատ նման է ապոպտոզ երևույթին...

Էս մասին շատ եմ գրել, բայց երևի էլի կարիք կա...

Ապոպտոզը բջջի ինքնաոչնչացումն է։ Ցանկացած բջիջ ունի գենետիկ կոդ, որը տվյալ օրգանիզմի հետ ընդհանուր է։ Այսինքն, բացի նրանից, որ ինքը մասնագիտացված է ինչ-որ ֆունկցիայի մեջ, կա նաև ընդհանուր գենոֆոնդ, որը բնորոշ է միայն տվյալ օրգանիզմին։
Տարբեր պատճառներով հնարավոր է մուտացիա։ Այսինքն՝ էդ բջջի գենը շեղվում է։ Դրա համար կա աուտոկոռեկցիայի՝ ինքնակարգավորման, ինքնաշտկման մեխանիզմներ։ Բջիջը որոշակի պարբերականությամբ ստուգում է իր կորիզի գենետիկ կոդը, մոտավորապես ժամացույցի սլաքի աշխատանքի պես՝ պարբերաբար անցնում է այդ կոդի վրայով ու եթե մուտացիա կամ սխալ է տեսնում, փորձում է շտկել։ Եթե ստացվում է՝ լավ, եթե չի ստացվում՝ միանում է ապոպտոզի գենը, ու բջիջն ինքն իրեն ոչնչանում է, քանի որ հակառակ դեպքում՝ ինքն արդեն վտանգ է ներկայացնում օրգանիզմի համար՝ իր շեղված կոդով։

Հիմա իմունիտետի մասին։

Իմունիտետն իրագործվում է տարբեր կերպ։ Դրանցից մեկը՝ բջջային մակարդակում կատարվում է էսպես։ Նախ գնում է ճանաչում բջջային իմունիտետի համապատասխան բջիջների կողմից, որոնք խնդրահարույց բջիջը կամ օտար գենով բջիջը ճանաչելուց հետո տեղեկացնում են սպանող բջիջներին, որոնք բազմանալով գալիս են ու ոչնչացնում բռնված ագենտին։ Բայց ճանաչման պրոցեսը պարզեցված սխեմայով ընդանում է էսպես։ Բջիջը, բացի ներսի կորիզի գենից, ունի նաև բջջի թաղանթին համապատասխան մարկերներ, որոնցից մեկը՝ հյուսվածքային համատեղելիության մարկերն է, մեկն էլ հենց կոդի՝ կորիզի մարկերը։ Հյուսվածքային համատեղելիության մարկերը հենց էն ընդհանուր գենն է, որը օգնում է տվյալ բջջին օրգանիզմում ապրել, որովհետև էդ բջիջը օրգանիզմի կողմից ճանաչվում է որպես սեփական բջիջ։ Այսինքն ցանկացած այլ օտար բջիջ, որը չունի էդ հյուսվածքային համատեղելիության մարկերը օրգանիզմի կողմից ընկալվում է որպես օտար և ոչնչացվում։

Ուրեմն գենետիկ շեղված բջիջը՝ օրինակ քաղցկեղի բջիջը, ներսից կոդով շեղում ունի, ու անջատվել է հենց ապոպտոզի գենը, այսինքն ինքը շեղվելուց հետո ինքնաոչնչացման չի ենթարկվել, և ըստ էության անմահ է, անզուսպ աճ է տալիս ու բազմանում, ունի մեծ էներգափոխանակություն և կարճ ժամանակում թվում է որպես կատարյալ բջիջ, բայց դա միայն կարճ ժամանակում... Ըստ էության, այդ բջիջը, որ ներսից շեղված է գենետիկ կոդով, արտաքինից հյուսվածքային համատեղելիության մարկերը մնում է նույնը։ Եվ օրգանիզմը դրան ճանաչում է, որպես շեղված, բայց սեփական բջիջ ու չի ոչնչացնում։ Մոտավորապես էսպես, հասկանում է, որ սրա հետ մի բան էն չի, որ տեսակից շեղվել է, բայց արտաքինով ոնց-որ օրգանիզմից լինի... Արդյունքում՝ գիտենք ինչ է լինում, օրգանիզմը լցվում է այդ բջիջներով ու քայքայվում, ու ...եթե չի կանխվում պրոցեսը՝... մահ...

Իսկ պրոցեսը կանխել նշանակում է անել էն՝ ինչ ժամանակին չի արվել, այսինքն ապոպտոզի գենը չէր ակտիվացել, բջիջն ինքնաոչնչացման չէր ենթարկվել ու դարձել է պատուհաս օրգանիզմի համար։ Ինչ է պե՞տք, այո՝ մաքրել օրգանիզմն էդ բջիջներից։

Հիմա հետ դառնանք խարակիրիին։ Ըստ էության, խառակիրի անում էին ընդհանուր գործից շեղվելուց կամ իրենց վրա դրված պարտականությունները չկատարելուց։ Նաև տարբեր՝ էդ տեսակ պատճառներով։

Հիմա՝ ինչ ունենք։ Եթե համեմատենք օրգանիզմը երկրի, ազգի, կամ պետության հետ, իսկ բջիջներին մարդկանց, ստացվում է էսպիսի պատկեր։ Ինչպես տարբեր բջիջներ մասնագիտացված ֆունկցիաներ ունեն, որոնց շնորհիվ օրգանիզմն ապրում է, էդպես էլ տարբեր մարդիկ՝ տարբեր մասնագիտությամբ։ Ազգի մեջ, բոլորն ունեն ընդհանուր ծագում և ընկալվում են մյուսների կողմից որպես մերոնքական։ Ցանկացած օտար տարր, որ ներ է թափանցում օրգանիզմ ու սպառնում դրա անվտանգ գործունեությանն՝ արագ ոչնչացվում է։ Օրինակ, եթե թշնամի երկրից մեկը փորձ է անում ներխուժել մեր սահման՝ վտանգ ներկայացնելով իրենից, նրան կամ տեղում են ոչնչացնում, կամ մեկուսացնում են ընդհանուրից։

Ինչ ունենք մենք.

Տարբեր դրամաշնորհների կամ քարոզների արդյունքում ունենում ենք ազգային նկարագրից և կամ ընդհանուր ազգանպաստ գործից՝ օրգանիզմից շեղված տարրեր, դա կարող է լինել գերագահ օլիգարխի, անբարեխիղճ տաքսիստի, անմարդկային բժշկի, ծախված քաղաքական գործչի, հանցագործ պաշտոնյայի և այլնի տեսքով, բոլորն էլ իրենցից վտանգ են ներկայացնում օրգանիզմի բնականոն գործունեության համար։ Բոլորն անխտիր։ Նորմալ օրգանիզմում, եթե դրանց ուղղել չի հաջողվում, աշխատում է խարակիրին՝ այսինքն իրենք իրենց հարցերը լուծում են։ Հակառակ դեպքում, դրանք պետք է կամ մեկուսացվեն, կամ ոչնչացվեն տվյալ օրգանիզմի կողմից։ Բայց, քանի որ դրանք տվյալ օրգանիզմի մաս են և օրգանիզմի կողմից բավարար ճանաչում չի գնում՝ որպես օտար, ապա ճիշտ նույն քաղցկեղի բջիջի պես, օրգանիզմի կողմից ճանաչվում է, որ մի բան էն չի սրանց հետ, բայց ոչնչացնելու համար երկրորդ պայմանը՝ դրանց օտար ճանաչելը չկա։ Ավելի պատկերավոր ասեմ՝ եթե էդ նույնի փոխարեն լինի այլ, ասենք թշնամի երկրի ներկայացուցիչ, ու լինի զենքը ճակատիդ պահած՝ տեղում կսպանես, որ քեզ չսպանի։ Իսկ էս դեպքում, դա չի ընկալվում որպես վտանգ։ Արդյունքում ի՞նչ ունենք. այո՝ էն ինչ ունենք։

Ասածս ի՞նչ է։ Ապոպտոզը՝ օրգանիզմը ներքին աղտից մաքրելու կատարյալ մեխանիզմ է, բայց երբեմն դա էլ է խեղվում, և էդ դեպքում օրգանիզմը ստիպված մաքրում է էդ տարրերը իրենից, հակառակ դեպքում՝ օրգանիզմը դատապարտված է։

Հիմա համեմատեք մեր իրականությունը էս գրածներիս հետ... ու կհասկանանք՝ մեզ ինչ է պակասում...

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Վարչապետի համոզմամբ՝ գնումների ոլորտում օպտիմալացման մեծ հնարավորություններ կան Դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ Հյուսիս-հարավի Երևան-Արտաշատ հատվածը գտնվում է երաշխիքային ժամկետում, խնդիրները կվերացվեն. նախարար Հայաստանում հունվարի 20-ից սպասվում է արևային եղանակ Կառավարությունը մերժեց մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողներից մեկի աշխատանքային ժամը մինչև 17։00-ն սահմանելու նախագիծը Կառավարությունն օտարում է Բուզանդ փողոցում գտնվող պետական գույքը Ղազախստանում այրվել է ավտոբուս. զոհվել է 52 մարդ Սյունիքի մահացու ավտովթարից զինվորականները չեն տուժել Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը արժանացավ կառավարության հավանությանը Փառատոններ, արկածային տուրիզմ, հյուրանոցային տնտեսության ակտիվացում. Արցախը զարգացնում է զբոսաշրջությունը Ունենք փաստեր, երբ տենդերը շահում է անհասկանալի կառույց Կարեն Կարապետյանը շինարարության ոլորտում 2018-ին աշխուժություն է ակնկալում Կառավարությունը մտադիր է ֆունդամենտալ լուծում տալ գույքահարկի և հողի հարկի գծով կուտակված պարտքերին Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքելու «Արսենալ»-ի հետ. Mirror Անոմալ ձմեռը գյուղատնտեսության համար վտանգներ չի խոստանում Թուրքիան Սիրիայում անվտանգության ուժեր ստեղծելու դեմ քայլեր կձեռնարկի. ԱԱԽ-ն նիստ է գումարել Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «Ժողովուրդ». Վարչապետի հանձնարարական այդպես էլ անկատար մնաց «Հրապարակ». Մարտունու քաղաքապետարանի վրա նոր տարին թանկ է նստել «Հրապարակ». Ապագա նախագահի անունը հայտնի կդառնա հունվարի 28-ին «Ժողովուրդ». ՊՆ համարներով կարող են ազատ երթևեկել միայն գործող վարչության պետերը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ժամանակ». Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալ «Հրապարակ». Աշոտ Մանուկյանը կտնօրինի «Տաշիր գրուպ»-ի էներգետիկ ոլորտը «Հայկական Ժամանակ». «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միանալու են «Ելք»-ի բողոքի ակցիային «Ժամանակ». Լևոն Յոլյանը ցանկանում է վերադառնալ էներգետիկայի նախարարի պաշտոնին «Ժամանակ». Ռալֆ Յիրիկյանը կա­րող է լինել ՀՀ նախագահի թեկ­նածուների շարքում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 Թուրքերենը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդի աշխատանքային լեզուների ցանկից Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզմանը Ադրբեջանի արդյունաբերական ոլորտում 2017թ-ին գրանցվել է 3,4 տոկոսի անկում Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը կառավարության նիստի օրակարգում է Հայաստանը պատմական փաստաթուղթ ընդունեց Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնեցրել է 4,5 տարվա պայմանագիրը Հանրային վայրերում անշարժ ու շարժական տեսանկարահանող նոր սարքեր են լինելու Մանկական առողջապահական հաստատությունները «համաճարակաբանական ֆիլտր» են կազմակերպել Վաչե Գաբրիելյանը հիմնավորեց 2.6 տոկոս գնաճի մասին հայտարարությունները Վարչապետը ծանոթացել է ՀՀ առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքի արդյունքներին և ընթացիկ տարվա ծրագրերին Արցախի Քաշաթաղ շրջանում ակտիվորեն շարունակվում են վերաբնակեցմանն ուղղված աշխատանքները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan