Տիգրան Քոչարյան. «Մեդիա դաշտում սադրիչներ են աշխատում»

Տիգրան Քոչարյան. «Մեդիա դաշտում սադրիչներ են աշխատում»

«Սովորական ընթերցողը բոլոր խայծերը կուլ է տալիս, վիճակը սրվում է և հակառուսական տրամադրություններ են բարձրացվում»,- այս մասին, ինչպես տեղեկացնում է Ausor.am գործակալությունը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններին և դրանց արձագանքներին սոցիալական ցանցերում և մեդիայում:

Փորձագետը կարևորել է այն, որ պետք է հետևել, թե ինչ տեղեկատվական հոսքեր են գալիս, որ փորձում են սրել իրավիճակը: Նա կարծում է, որ ռուսական կողմը ևս սրում է իրավիճակը: Ըստ Քոչարյանի՝ ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցները փորձում են սրել վիճակը: Բոլորը մոռացել են դրդապատճառների մասին և կենտրոնացել բախումների վրա:

Տիգրան Քոչարյանը համոզված է, որ սրանով ռուսական կողմն աշխատում է ինքն իր դեմ, և այս դեպքում, նույնիսկ օրենքի սահմաններում այդ մարդու իրենց չպետք է պահեն:

Ադրբեջանական լրատվամիջոցների մասով էլ փորձագետը նշեց, որ վերջիններս փորձում են սրել հայ-ռուսական լարվածությունը և «շիրա» են տալիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում