AM | RU
USD
EUR
RUB

Թուրքահայերը վրդովված են Էրդողանի` ՀՀ նախագահին արած հրավերով

 
 
 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի հիշատակի օր հայտարարելու եւ այդ արարողությանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրելու` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մանր քայլն արժանացել է սոցիալական ցանցերի օգտատերերի, հատկապես թուրքաբնակ հայերի խիստ հակազդեցությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս»-ը, թուրքական պաշտոնական շրջանակների կողմից «քաղաքական ռազմավարություն» գնահատված այդ նախաձեռնությունն արժանացել է թուրքական առաջադեմ հանրության, այդ թվում նաեւ հայերի, քննադատությանը:

«Ակոս»-ը զրուցել է մի խումբ թուրքաբնակ հայերի հետ, ովքեր Էրդողանի այդ քայլը «անդաստիրակ, կեղծավոր արարք» են գնահատել:

Թերթի հետ զրույցում Միսակ Հերգելն ասել է, որ առաջինը ՀՀ նախագահն է հրավիրել Էրդողանին մասնակցել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի արարողությանը, եւ Էրդողանը պետք է գնա Հայաստան:

Գայուշ Չալըքման Գավրիլոֆն Էրդողանի այդ հրավերը «անդաստիարակ, խարդախ եւ կեղծավոր» քայլ է անվանել, որը, նրա խոսքով, ուղղված է այն բանին, որպեսզի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության միջազգային օրը աշխարհի պետությունների ուշադրությունը շեղի Հայաստանից եւ ուղղի Թուրքիային:

Նշելով, որ կարեւոր է հիշատակել Գալիպոլիի ճակատամարտում զոհվածներին, Կարո Պալյանը Էրդողանին հիշեցրել է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայում ձերբակալվեցին եւ սպանվեցին 200 հայ մտավորականներ, որով սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանությանը: «Ինչպե՞ս կարող ենք անկեղծ համարել հայերի ժառանգներին հայտնած ցավակցությունը մի նախագահի կողմից, ով անտեսում է այն ժամանակ երկրի 20 տոկոսը կազմող հայերին հասցված աղետը», -ասել է նա:

Գալիպոլիի ճակատամարտը տեղի է ունեցել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` 1915 թվականի մարտի 18-ին, երբ թուրքերը Անտանտի երկրների նավերին թույլ չտվեցին մտնել Դարդանելի նեղուց, որը թուրքերը Չանաքքալե են անվանում: Այդ օրը Թուրքիայում վերածվել է ամենամյա տոնի, սակայն, այն երբեք չի նշվել ապրիլին:

ՀՀ նախագահը մերժել է Էրդողանի հրավերը` այլ հիմնավոր պատճառների շարքում նշելով, որ նախ պետք է պատասխանել Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերին հիշատակելու` Թուրքիայի նախագահին արված իր հրավերին:

Լրահոս
Երևանն ու Լիոնը կապվել են ուղիղ ավիաչվերթով ՌԴ-ի զինվորական օդաչուներին Սիրիայում ռազմարշավից հետո կզինեն նոր փրկարար հանդերձանքով Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին Ապրիլի 20-ին 14:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 166 անձ Ինչու չեն կառուցվել Իրան-Հայաստան երկաթուղին և նոր ատոմակայանը. Սերժ Սարգսյանի արձագանքը Սերժ Սարգսյանը Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների հետ խոսել է բողոքի արտահայտման զանգվածային միջոցառումների մասին Հավաքի մասնակիցները շարունակում են երթը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով. կան բերման ենթարկվածներ Հավաքի վայրերից պատշաճ հեռավորություն չպահպանող լրագրողները խոչընդոտում են ոստիկանների պարտականությունների կատարմանը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Մեքենաներով բանուկ փողոցները փակելու գործողությունները վտանգում են երթևեկության մասնակիցների կյանքը. ոստիկանությունը Բակո Սահակյանն ընդունել է բասկետբոլի Ա լիգայի առաջնությունում հաղթած «Արցախ» թիմին Թուրքիան իր ոսկու պաշարները դուրս է բերել ԱՄՆ-ից. Hürriyet Իրավաբանական օգնություն տրամադրող խմբի փաստաբանները գտնվում են գրեթե բոլոր ոստիկանության բաժիններում Երևանի հիվանդանոցներում գտնվող հավաքի ընթացքում տուժած 3 անձանց վիճակը բավարար է Արամ Ա կաթողիկոսը Մայր Աթոռում է. նա կհանդիպի ՀՀ նախագահի և վարչապետի հետ Ապրիլի 20-ին 13:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 107 անձ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները փակել են Խանջյան փողոցը Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ ՍԱՊԾ պատվիրակությանը ՀՀ վարչապետը նշանակել է արարողակարգի պատասխանատուի, օգնականի և ռեֆերենտի Փաստաբանը թե ոստիկանների, թե հավաքի մասնակիցների կողմից ոչ իրավաչափ քայլեր է նկատում Չինաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին Որոշ լրագրողներ անտեսում են Ոստիկանության խնդրանքը և խոչընդոտում ծառայողների պարտականությունների կատարմանը Հայաստան֊ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը որևէ առնչություն չունի մեր ներքաղաքական իրադարձությունների հետ Արցախյան հիմնախնդրի կարգավորման համար Ադրբեջանը պետք է ազատվի կեղծ պատրանքներից Ապրիլի 20-ին 11:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 52 անձ Ձեր մասնագիտական հմտությունները կօգնեն Հայաստանին հասնելու նոր հաջողությունների. Նազարբաևի ուղերձը Սերժ Սարգսյանին Քաղաքացիական զգեստներով բերման ենթարկող անձինք ոստիկանության ծառայողներ են Հավաքների մասնակիցները փորձում են կաթվածահար անել Երևան-Աբովյան ավտոմայրուղու երթևեկությունը Արամ Ա Կաթողիկոսը գալիս է Հայաստան Երկու ամսով կալանավորվեց հավաքի մասնակից Տիգրան Մազմանյանը Սերժ Սարգսյանը նախորդ տասը տարիներին մարդկանց կյանքի բարելավումն ակնհայտ է համարում Հայաստանում կբարձրացվեն թոշակներն ու նվազագույն աշխատավարձը. ՀՀ վարչապետը արտագաղթը հաղթահարելու մասին Ոստիկանությունը կաջակցի այլոց ազատություններն ու իրավունքները չսահմանափակող խաղաղ հավաքի անցկացմանը Ապրիլի 20-ին 10:30-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 37 անձ Ապրիլի 20-ին 09:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 16 քաղաքացի ԱՄՆ-ն մտահոգված է Թուրքիայում արտակարգ դրության պայմաններում ընտրությունների անցկացման հեռանկարով Փաշինյանն ու կողմնակիցները երթ սկսեցին Գյուլբենկյան փողոցից «Ժամանակ». Ճիշտ ժամանակն է, որ իշխանությունը Հրայր Թովմասյանին գործուղի հրապարակ «Ժողովուրդ». Դժվար է պատկերացնել, թե ինչի շուրջ կարող է տեղի ունենալ ակնարկվող երկխոսությունը «Իրատես». «Ծառուկյան» խմբակցության կեցվածքը խիստ անհանգստացրել է նաև այդ ուժի ընդդիմադիր թևին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan