Շտապ։ Տավուշի մարզում թշնամու կրակից պայմանագրային զինվոր է զոհվել

Գաղտնիք չէ, որ հայ-ադրբեջանական սահմանին  իրավիճակը վերջին օրերին խիստ լարված է։ Ինչպես տեղեկացնում է մեր թղթակիցը Տավուշի մարզից, այսօր ամբողջ օրվա ընթացքում սահմանին  կրակոցների ձայներ են լսվել: ՀՀ ԶՈՒ մարտական  դիրքերից բացի,  թշնամին կրակ է բացել նաև սահմանամերձ հայկական գյուղերի ուղղությամբ: Թշնամու ակտիվությունը բոլոր ուղղություններում  կասեցվել է։

Ցավոք, ադրբեջանական կողմի  արձակած գնդակից զոհվել է կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը (1980թ, Բերդի ԶԿ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում