Արցախի ազատամարտիկների միությանը դեմ է Հիմնադիր խորհրդարանի կողմից կազմակերպված ավտոերթին (Տեսանյութ)

Այսօր Արցախի ազատամարտիկների միության հանդես է եկել հայտարարությամբ: Դրանում ասվում է.

«Արցախի ազատամարտիկների միության անդամները, գիտակցելով աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մեր երկու հայկական հանրապետությունների առանձնահատուկ վիճակը, դատապարտում են Հայաստանում ձևավորված, այսպես կոչված, «Հիմնադիր խորհրդարանի, կողմից Արցախում առաջիկայում իրականացվելիք հակաիրավական և անհեռանկար գործընթացները ու միաժամանակ արդարացիորեն կիսում և պաշտպանում ԼՂՀ իշխանությունների այն տեսակետը, որ կիսապատերազմական վիճակում գտնվող և չճանաչված կարգավիճակ ունեցող Արցախի համար էական նշանակություն ունի ՀՀ հետ նրա ամուր կապը, ինչն առաջին հերթին հիմնված է պաշտոնական Երևանի նկատմամբ արցախցիների դրսևորած հավատի ու վստահության վրա:

Մենք համոզված և լիահավատ ենք, որ ցնցումներն ու, մանավանդ, հեղափոխական կոչերը ոչ միայն անընդունելի և զրպարտելի են Արցախյան ազատամարտի մասնակիցների, այլև հայրենիքի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի համար:

Ելնելով այս իրողությունից, Արցախի ազատամարտիկների միությունը անընդունելի և անթույլատրելի է համարում, այսպես կոչված, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման կողմից հունվարի 31-ին «Դեպի Արցախ» կազմակերպվելիք «Մեծ ավտոերթը» և հավաստիացնում է, որ չենք թույլատրելու դրա իրականացումը, քանի որ ժողովուրդի անունից խոսող, սակայն նույն ժողովրդի իրական ցանկություններին և մտահոգություններին անտեղյակ մի խումբ անձանց այդօրինակ վարվելակերպը ոչ միայն անիմաստ, այլև ազգային միասնությանն ու նրա անվտանգությանը սպառնացող հանցավոր ծրագիր է»,- հայտարարությունը ներկայացնում է www.artsakh.tv-ն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում