Քարինտակը վերցնելու համար թշնամին իր զինվորներին դիպլոմներ էր խոստացել. Այսօր Քարինտակի հաղթական հերոսամարտի օրն է

1992–ին հունվարի 25-ին ԼՂՀ Քարինտակ գյուղում հարսանիք էր, իսկ ժամեր անց` հունվարի 26-ին քարինտակցին ստիպված էր ինքնապաշտպանական մարտի դուրս գալ հակառակորդի դեմ: Մինչ այդ` դեկտեմբերի 19-ին և 28-ին, հակառակորդը հարձակման փորձ  արել էր Քարինտակ գյուղի ուղղությամբ, բայց գյուղացին ամուր կպած էր իր հողին և անգամ «Կոլցո» օպերացիան չէր ստիպել տեղի բնակիչներին լքել բնակավայրը. անգամ մեկ երեխա գյուղից դուրս չէր հանվել: Հունվարի 26-ի  մարտը տևեց 12 ժամ: Արցախի Գերագույն խորհրդի պատգամավոր Վաղարշակ  Առուշանյանի ջոկատը անկոտրում մարտ էր մղում հակառակորդի` թվաքանակով մի քանի անգամ գերազանցող Ադրբեջանի պաշտպանության նախարար Մեհտիևի գլխավորությամբ Շուշիից հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ ուժերի դեմ: Որոշակի օգնություն ցուցաբերվել էր նաև Բեկոր Աշոտի ջոկատի կողմից, բայց հիմնական ուժը տեղի բնակիչներից էր կազմված: Այս հերոսամարտում զոհվել է նաև  15-ամյա քարինտակցի մի աղջկա, ով  տղամարդկանց հետ հավասար կռիվ է տվել:

Տարիներ առաջ Քարինտակի հաղթանակի առիթով հրավիրված հանդիպմանը  պաշտպանական բանակի փոխգնդապետ Շահեն Այդինյանը հիշեց «Կենտրոնական  շտաբից հրաման ստացանք, որպեսզի դադարեցնենք մարտը: Բայց մենք  չենթարկվեցինք հրամանին և կռվեցինք մինչև վերջ: Արդյունքում հաղթեցինք` ունենալով ընդամենը 23 զոհ, իսկ թշնամու զոհերի թիվը մոտ 8 ագամ ավելի էր: Մարտի վերջում արդեն ադրբեջանցիների խոճապահար փախուստի էին դիմում՝ մարտի դաշտում թողնելով իրենց վիրավոր ընկերներին»:

Քարինտակի ինքնպաշտպանական ջոկատի մարտիկ Արծվիկ Սարգսյանն իր հերթին  լրացրեց. «Հակառակորդը Քարինտակի ուղղությամբ հարձակման էր ուղարկել մի քանի հարյուր ուսանողների` խոստանալով, որ եթե Քարինտակը վերցնեն, իրենց առանց քննություն տալու դիպլոմ կտան: Սա ես պարզել եմ հակառակորդի կողմից գերի ընկած մի ուսանողից… Քարինտակի հերոսամարտը հիշեցնում էր Վարդանանց պատերազմը` այն առումով, որ Աստված մեզ հետ էր մեր պատերազմում. երբ վերև նայեցի դեպի լեռնաշղթան, ժամեր անց տեսա, թե ինչպես է ամպը փակում հակառակորդի դիմացը, որպեսզի նրանք չկարողանան կրակել մեր ուղղությամբ»:

Քարինտակի հերոսամարտից հետո տալով բազմաթիվ զոհեր ադրբեջանցիները Շուշիից մոտ  6 կիլոմետր հեռավորություան վրա գտնվող Քարինտակ գյուղն անվանեցին «Արյունոտ  ձոր»:

Մարիամ Պետրոսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում