«Հին» տղերքին թուրքին դաս տալու համար հրամանն է պակասում

«Հին» տղերքին թուրքին դաս տալու համար հրամանն է պակասում

«Պատերազմը չի վերջացել, սահմաններում վիճակը լարված է, իսկ էս տղերքը ձեռքները  գրպաներում ման  են  գալիս՝ սպասելով հրամանի: Իրանք պիտի հիմա զինվորի կողքին լինեին, երբ մենք պատերազմի ժամանակ քչանում էինք և լսում, որ ջոկատ է գալիս օգնության, մենք ոգևորվում էինք: Մարդիկ ինձ հարց են տալիս, թե  ինչի՞ն եք սպասում, ո՞ւմ եք սպասում: Մենք պատրաստ ենք, միայն միջոցներ ձեռնարկեն, հրաման տան և մենք կլինենք մեր տեղում ու թուրքը կհասկանա, որ էս հին տղերքը նորից մեջտեղ են եկել: Պիտի զորահավաք լինի»,-Եռաբլուրում Times.am-ի հետ զրույցում «Արծիվ մահապարտներ» ջոկատի անդամ, «Աննկուն ծռեր» ջոկատի հրամանատար Աղաբեկ Խաչատրյանն (Բեկ) ի պատասխան  դիտարկմանը, թե Եռաբլուրում մի տեսակ ոգևորության պակաս կա, տխուր է, տոն չկա:

Հակադարձմանը, թե մտածում են, որ սա  կարող  է ընկալվել որպես պատերազմի վերսկսման կամ հրահրման փորձ և հայկական  դիվանագիտությունը չկարողանա այն  մարսել տալ, ազատամարտիկն ակնարկեց, որ դրա համար ամեն մարդ իր տեղում պիտի լինի, յուրաքանչյուրը պիտի անի այն, ինչ կարող է՝ մնալով իր տեսակետին, որ չպետք է թուրքին թողնել երես առնի:

«Մենք պետք է հրաժարվենք  հայկական խասյաթից, որ մեզ ապտակեն մյուս երեսը դեմ տանք, չէ՛, չի՛ կարելի:  Ինչո՞ւ ենք թողնում իրանք խփեն, դեռ հետո մտածում՝ կարելի՞ է խփել, թե ոչ: Մահին սպասելուց ծանր բան չկա, մեռնելուց ծանր է, հին տղերքն էսօր պատրաստ են գնալ ու…Լավ է, որ նախագահն ու պաշտպանության նախարարը միաժամանակ հայտարարեցին, որ պիտի նախահարձակման անցնել, բայց դա պետք է արվեր դեռ անցած տարի՝ օգոստոսի»,- եզրափակեց Աղաբեկ Խաչատրյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում