Բուխարեստի հայկական եկեղեցում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված էկումենիկ աղոթք

Բուխարեստի հայկական եկեղեցում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված էկումենիկ աղոթք

Ռումինիայում հունվարի 18-25-ը կազմակերպված` ընտանիքին նվիրված «Քրիստոնեության միասնության շաբաթ»-ի շրջանակներում, հունվարի 23-ին Բուխարեստի Հայոց Առաջնորդանիստ Սբ. Հրեշտակապետաց եկեղեցում տեղի է ունեցել էկումենիկ աղոթք` մասնակցությամբ Ռումեն ուղղափառ եկեղեցու առաջնորդական փոխանորդ Իոան եպիսկոպոսի, լութերական, կալվինական, կաթոլիկ, գրեկո-կաթոլիկ, ուղղափառ, ավետարանչական եկեղեցիների առաջնորդների: Արարողությանը ներկա էին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայում պապական պատվիրակ Խավիեր Լոզանոն, Ռումինիայի հայոց թեմի ծխական անդամներ, քահանայից դասը, քրիստոնեական եկեղեցիների հարյուրավոր ուխտավորներ:

Էկումենիկ աղոթքին օրհնության և բացման խոսքով հանդես եկավ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը` նշելով, որ այս էկումենիկ աղոթքը ևս մեկ խնդրանք է առ Աստված, որ Քրիստոսի ծննդյան խաղաղությունը տարածվի ամբողջ աշխարհում և բոլորի հոգիներում: Սրբազան հայրը իր խոսքում, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց լութերական եկեղեցու առաջնորդին՝ նշելով, որ օրեր առաջ տեղի ունեցած էկումենիկ աղոթքում վերջինս խոսել է Հայոց ցեղասպանության մասին և դատապարտել այդ մեծագույն ոճրագործությունը:

Էկումենիկ աղոթքի ժամանակ իր քարոզում Հայոց ցեղասպանության դատապարտման ու ճանաչման պահանջով հանդես եկավ Կալվինական եկեղեցու ներկայացուցիչը` կոչ հղելով մարդկությանը օր առաջ ճանաչել դարասկզբի այդ ոճրագործությունը: Քույր եկեղեցու ներկայացուցիչը ուշադրություն հրավիրեց Ցեղասպանության ժխտման բացասական հետևանքների վրա` մատնացույց անելով նման ոճիրների կրկնման դեպքերը նորագույն ժամանակշրջանում:

Արարողությունը զուգակցվեց հայկական հոգևոր երաժշտության կատարումներով, իսկ

Էկումենիկ աղոթքն ավարտվեց Ռումինիայի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ:

«Քրիստոնեության միասնության աղոթքի շաբաթ»-ը մեկնարկել էր հունվարի 18-ին, Բուխարեստում Ռումինիայի ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի Մայր տաճարում: Ամենամյա ավանդական այս միջոցառումը կազմակերպվում է Համաշխարհային եկեղեցական խորհրդի հովանու ներքո և կոչված է միավորել բոլոր քրիստոնյաներին` անկախ դավանական առանձնահատկո ւթյուններից: Շաբաթվա ընթացքում փոխանակվում են եկեղեցական ատյանները, ինչպես նաեւ կազմակերպվում են հատուկ է ռումենիկ աղոթքներ, որին մասնակցում են ավանդական քրիստոնյա եկեղեցիները ՀԵԽ-ի կողմից առաջարկված աստվածաշնչյան թեմաներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում